20.06.2018   Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՑԻՆԵՐԻ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտնում է, որ   պատուհասած բնական աղետի հետևանքները վերացնելու նպատակով, ս.թ.հունիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում հայտարարված է սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների համաքաղաքային շաբաթօրյակի օր:

Մայրաքաղաքում տեղակայված պետական կառույցներին, հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպություններին /անկախ սեփականության ձևից/, քաղաքի  ողջ բնակչությանը խնդրվում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել համաքաղաքային շաբաթօրյակին ու նպաստել  քաղաքի մաքրության և բարեկարգման գործին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել /047/94-39-92, /097/-21-99-59 հեռախոսահամարներով:

 

 

Սեփանակերտի քաղաքապետարան