23.09.2015   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի օրվա առթիվ, սեպտեմբերի 26-ին մայրաքաղաքում անց են կացվելու տոնական տարբեր միջոցառումներ և համաքաղաքացիներին հրավիրում է մասնակցելու տոնակատարությանը:

   Ս.Շահումյանի անվան պուրակում նախատեսվում է նկարների, ձեռքի աշխատանքների, գորգերի ցուցահանդես և վաճառք, ինչպես նաև պլեներային նկարչություն:

   Քաղաքի Ս.Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում անցկկացվեն մարզական տարբեր միջոցառումներ, ազգային ավանդական խաղեր, կցուցադրվի նաև լարախաղ: Տոնակատարության շրջանակներում կկայանան համերգներ` մայրաքաղաքի տարբեր թաղամասերում:

  Տոնական միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում` 20.00-ին կայանալիք տոնական համերգով և հրավառությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն