26.11.2014   ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական տարին մոտենում է  ավարտին, կապված` բյուջեի կատարման հետ, ինչպիսի խնդիրներ են ծառացած քաղաքապետարանի բաժինների և նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ու կառույցների առաջ, որոնք են խոչընդոտող այն հանգամանքները, որ բացասաբար կարող են անդրադառնալ 2014-ին ներառված ծրագրերի իրագործման խնդրում:

Այս և կենսական նշանակության տարբեր հարցեր էին ընդգրկվել նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որտեղ իրականացվող գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան համապատասխան ոլորտների պատասխանատուները: Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրելով քննարկվող հարցերին, կարևորել է հարկերի և տուրքերի մասով, ինչպես և մատուցվող ծառայությունների դիմաց` գումարների հավաքագրման, ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Անդրադառնալով 2015թ. բյուջեի ձևավորման հետ կապված սկզբունքային հարցերին, Ս.Գրիգորյանը գործընկերներին հորդորել է ըմբռնումով մոտենալ խնդրին և առաջնորդվել` գումարները բացառապես խնայողաբար օգտագործելու, շռայլումներ թույլ չտալու պահանջով:

 

Խորհրդակցությունում քննության են առնվել Ամանորի կապակցությամբ մայրաքաղաքի տոնական ձևավորման հետ կապված հարցեր, հստակեցվել է Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների միջոցառումների ծրագիրը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար