Ստեփանակերտի քաղաքապետ
Հարգելի' բարեկամ
Ուրախ եմ ողջունել Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ինտերնետային կայքէջում:
Հուսով եմ, որ այստեղ Դուք կգտնեք քաղաքապետարանի գործունեության հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև կկարողանաք ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:
Կարևորելով հասարակության հետ համագործակցության սերտացման և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը, կայքէջում պարբերաբար կտեղադրվեն քաղաքապետարանի գործունեությանն ու մայրաքաղաքի հիմնախնդիրներին առնչվող նյութեր: Տեղ կգտնեն նաև Ստեփանակերտի զարգացման ռազմավարական նշանակության ծրագրերը, ավագանու որոշումները, հասարակական հնչեղություն ունեցող տարբեր նյութեր: Կայքը կձգտի հանրությանը տեղյակ պահել տարբեր ոլորտներում իրականացվող գործընթացներին, օպերատիվ տեղեկություններ կհաղորդի քաղաքային իշխանության ձեռնարկումների մասին:
Գաղտնիք չէ, որ երկխոսության թափանցիկությամբ և հրապարակայնությամբ է պայմանավորված ժողովրդավարական գործընթացների զարգացումը երկրում, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտում: Հետևաբար, ամեն ինչ կարվի` ամրապնդելու և խորացնելու փոխվստահությունը, արդարացնելու ընթերցողների ակնկալիքները:
Սուրեն Գրիգորյան
Նորություններ
|
08.05.2013 ՀԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՈՐԴԻՆԵՐԻ ՈՒՂԻՆ Է
|
|
07.05.2013 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՊԱՐՈՆ Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
|
|
29.04.2013 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ
|
Հայտարարություններ
|
09.10.2012 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ
|
|
29.02.2012 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՆՈՐ ՓՈՂՈՑԸ ԿԿՐԻ ՌՈՒՍ ԳԵՆԵՐԱԼԻ ԱՆՈՒՆԸ
|
417.05
դրամ
13.28
դրամ